Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2020-05-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · (գլուխը խմբ. 23.03.18 ՀՕ-153-Ն)

Հոդված 26. Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կարգավիճակը և գործունեության սկզբունքները

գործել է մինչև 2020-05-09Բացել ARLIS-ում

Հոդված 26. Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կարգավիճակը և գործունեության սկզբունքները

1. Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով և ապահովում են կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի և կրոնի, ինչպես նաև ստեղծագործության ազատությունը:

2. Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը պարտավոր են`

1) ապահովել հեռարձակվող տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանությունը.

2) օրվա եթերաժամի առնվազն երկու երրորդը հատկացնել հայրենական արտադրության հաղորդումներին.

3) մշակել և իրականացնել ծրագրային քաղաքականություն`

ա. Հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը,

բ. Հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը,

գ. Հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումներ, որոնք ուղղված են բնակչության իրավագիտակցության բարձրացմանը, աշխարհաքաղաքական իրադարձությունների մասին բնակչությանը համալիր տեղեկատվության տրամադրմանը, Հայաստանի Հանրապետությունում աղետների կառավարմանը և նվազեցմանը,

դ. Եթերային ժամանակ տրամադրել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների կյանքի, մշակույթի, այդ թվում՝ իրենց լեզուների մասին հաղորդումների հեռարձակման համար:

3. Հանրային հեռուստաընկերությունում և հանրային ռադիոընկերությունում Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի, Կառավարության պաշտոնական հաղորդագրությունների (տեղեկատվության) տևողությունը չի սահմանափակվում:

4. Հանրային հեռուստատեսությամբ արգելվում է ցուցադրել գովազդ, բացառությամբ սոցիալական գովազդի, ինչպես նաև մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին սույն օրենքին համապատասխան տեղեկություններ նշելու դեպքերի, բայց ոչ ավել, քան մեկ հովանավոր յուրաքանչյուր մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդման ցուցադրման ժամանակ: Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող սոցիալական գովազդի, ինչպես նաև մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին հիշատակումը չպետք է գերազանցի հաղորդման տևողության 2.5 տոկոսը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի դրույթները չեն տարածվում հանրային հեռուստատեսության արբանյակային կապով եթերի հեռարձակումների, ինչպես նաև հանրային հեռուստատեսությամբ միջազգային հեղինակավոր մշակութային կամ սպորտային իրադարձությունների այն վերահեռարձակումների վրա, որոնց շրջանակներում դրանց կազմակերպիչների պահանջով պարտադիր պետք է ցուցադրվեն գովազդներ:

6. Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության աշխատակիցների գործադուլի ժամանակ վերջիններս պարտավոր են ապահովել լրատվական հաղորդումների օրական առնվազն երկու թողարկում` առավոտյան և երեկոյան:

7. Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կանոնադրությունները հաստատում է Խորհուրդը:

8. Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ հաշվետվություն են ներկայացնում Հանձնաժողով:

9. Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կողմից հաշվետվություն ներկայացնելու կարգը և հաշվետվության ձևը սահմանվում են Հանձնաժողովի որոշմամբ:

10. Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը գործում են սույն օրենքին, իրենց կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

11. Հանրային հեռուստաընկերությամբ և հանրային ռադիոընկերությամբ հեռարձակման ենթակա պաշտոնական հաղորդագրության (տեղեկատվության) արտադրությունն իրականացնում է այդ հաղորդագրությունը (տեղեկատվությունը) ներկայացնող մարմնի աշխատակազմը (ստորաբաժանումը) կամ այդ մարմնի համաձայնությամբ` հանրային հեռուստաընկերությունը կամ հանրային ռադիոընկերությունը կամ այլ հեռուստառադիոընկերություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։