Հոդված 54. Լիցենզիա տալը
Հոդված 54. Լիցենզիա տալը
1. Լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչված, ինչպես նաև դիմումի հիման վրա լիցենզիայի իրավունք ստացած հեռուստառադիոընկերությունները լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչվելու և դիմումի հիման վրա լիցենզիա տալու մասին Հանձնաժողովի որոշումները ստանալուց հետո` 20-օրյա ժամկետում, վճարում են հեռարձակում իրականացնելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով պետական տուրք:
2. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի վճարումից հետո` տասնօրյա ժամկետում, Հանձնաժողովը նշված անձանց տալիս է լիցենզիաներ:
3. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքը չվճարելը հիմք է մրցույթում հաղթող ճանաչելու և դիմումի հիման վրա լիցենզիա տալու մասին որոշումներն Հանձնաժողովի կողմից չեղյալ ճանաչվելու համար:
4. Մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը սույն հոդվածով սահմանված հիմքով չեղյալ ճանաչվելու դեպքում Հանձնաժողովը հայտարարում է թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնող համապատասխան սփռման և ուղղվածության հեռուստաընկերության և համապատասխան սփռման և ուղղվածության ռադիոընկերության լիցենզավորման արտահերթ մրցույթ և իրականացնում լիցենզավորում սույն օրենքով մրցույթի միջոցով իրականացվող լիցենզավորման համար սահմանված կարգով ու պայմաններով:
5. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով և 6-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հեռուստաընկերությունների վրա:
(54-րդ հոդվածը լրաց. 26.05.11 ՀՕ-206-Ն, փոփ., լրաց. 31.05.17 ՀՕ-87-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն)