Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2020-05-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · (գլուխը խմբ. 23.03.18 ՀՕ-153-Ն)

Հոդված 29. Խորհրդի անդամների նշանակման կարգը և լիազորությունների դադարումը

գործել է մինչև 2020-05-09Բացել ARLIS-ում

Հոդված 29. Խորհրդի անդամների նշանակման կարգը և լիազորությունների դադարումը

1. Խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով Հանձնաժողովը ձևավորում է մրցութային հանձնաժողով, որը բաղկացած է 5 անդամից, ներառյալ՝ նախագահը:

2. Մրցութային հանձնաժողովի նախագահը և անդամները ընտրվում են 6 տարի ժամկետով:

3. Մրցութային հանձնաժողովի անդամ կարող են լինել լրագրության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի հեղինակավոր գործիչներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

4. Մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության կարգը սահմանում է Հանձնաժողովը:

5. Մրցութային հանձնաժողովի ընթացիկ գործունեությունն սպասարկում է Հանձնաժողովը:

6. Մրցութային հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Մրցութային հանձնաժողովի նիստերը հրավիրում և վարում է մրցութային հանձնաժողովի նախագահը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ մրցութային հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

7. Մրցութային հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է նրա անդամների կեսից ավելին:

8. Մրցութային հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով: Մրցութային հանձնաժողովի անդամներն ստանում են փոխհատուցում որպես մրցութային հանձնաժողովի անդամ կատարած ծախսերի համար: Փոխհատուցման չափը և կարգը սահմանում է վարչապետը:

9. Խորհրդի անդամի թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի նախագահը, իսկ Խորհրդի նախագահի թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի տարիքով ավագ անդամը թափուր տեղն առաջանալուց հետո 3-օրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում են մրցութային հանձնաժողովի նախագահին:

10. Խորհրդի անդամի թափուր տեղի վերաբերյալ գրավոր տեղեկատվությունն ստացվելուց հետո մրցութային հանձնաժողովը մեկշաբաթյա ժամկետում հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև Հանձնաժողովի պաշտոնական կայքում հայտարարություն է տարածում թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման վերաբերյալ:

11. Հայտարարության մեջ նշվում են`

1) թափուր պաշտոնի անվանումը.

2) թափուր պաշտոնին ներկայացվող պահանջները.

3) մրցույթին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու վայրը, ժամկետը, մրցույթի անցկացման օրը և ժամը:

12. Մրցույթն անցկացվում է նաև այն դեպքում, երբ դրան մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

13. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել կամ մրցույթի արդյունքով հաղթող չի ճանաչվել, ապա մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է կրկնակի մրցույթ:

14. Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով` սույն հոդվածով սահմանված կարգով:

15. Փաստաթղթերը ներկայացվում են Հանձնաժողով մրցույթի անցկացման մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը մրցութային հանձնաժողովը չի քննարկում:

16. Մրցույթի արդյունքներով հաղթողին որոշելու նպատակով մրցութային հանձնաժողովի նիստը հրավիրվում է փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում:

17. Մրցութային հանձնաժողովի նիստի մասին մրցութային հանձնաժողովի անդամներին նիստից առնվազն մեկ օր առաջ ծանուցում է Հանձնաժողովը:

18. Մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում է մրցույթի հաղթողին: Անհրաժեշտության դեպքում մինչև մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշում կայացնելը մրցութային հանձնաժողովը կարող է թեկնածուի հետ անցկացնել հարցազրույց:

19. Մրցութային հանձնաժողովի նախագահի հրավերով նիստերին կարող են մասնակցել հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի մասնագետներ:

20. Մրցութային հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Մրցութային հանձնաժողովի անդամները քվեարկում են «կողմ» կամ «դեմ»:

21. Մրցույթի արդյունքով մրցութային հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) մրցույթը չկայացած համարելու և կրկնակի մրցույթ անցկացնելու մասին.

2) մրցույթում հաղթող ճանաչելու մասին:

22. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքով հաղթող է ճանաչում մեկ մասնակցի:

23. Մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթում հաղթող ճանաչվելու մասին որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վարչապետը Խորհրդի անդամ է նշանակում մրցույթում հաղթած մասնակցին:

24. Առաջին կրկնակի մրցույթը չկայացած համարվելու դեպքում մինչև մրցութային հանձնաժողովի կողմից կրկնակի մրցույթների արդյունքում հաղթող ճանաչելը վարչապետը տասնօրյա ժամկետում նշանակում է Խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար, որը պետք է բավարարի Խորհրդի անդամին սույն օրենքով ներկայացվող պահանջները:

25. Մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

26. Մրցութային հանձնաժողովի նիստերի նախապատրաստումը, արձանագրումը, ինչպես նաև ընդունված որոշումների առաքումն ապահովում է Հանձնաժողովը:

27. Խորհրդի անդամները նախքան պաշտոնավարման ժամկետը լրանալը չեն կարող հետ կանչվել իրենց պաշտոններից, բացառությամբ այն դեպքերի, երբ Խորհրդի անդամը`

1) հրաժարական է տվել.

2) ընտրվել կամ նշանակվել է որևէ պաշտոնում.

3) վերջին մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով չի մասնակցել Խորհրդի` երկու անընդմեջ կամ ընդհանուր առմամբ երեք նիստերին.

4) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.

5) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

7) չի կատարել սույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պարտականությունը.

8) մահացել է:

(29-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-32-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։