Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · (գլուխը խմբ. 23.03.18 ՀՕ-153-Ն)

Հոդված 33. Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության ֆինանսավորումը

գործել է մինչև 2020-08-07Բացել ARLIS-ում

Հոդված 33. Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության ֆինանսավորումը

1. Խորհուրդը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում և պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման համակարգի մարմին է ներկայացնում հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը՝ առանձին նշելով Խորհրդին, հանրային հեռուստաընկերությանը և հանրային ռադիոընկերությանը հատկացվելիք գումարները առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:

2. Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության հաջորդ տարվա ծախսերի նախահաշիվը հաստատում է Խորհուրդը՝ հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների ներկայացմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։