Գլուխ 5 · ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հոդված 39. Ազգային հանձնաժողովի կազմավորման կարգը
Հոդված 39. Ազգային հանձնաժողովի կազմավորման կարգը
Ազգային հանձնաժողովը բաղկացած է ինն անդամից, նրանց նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` վեց տարի ժամկետով, բացառությամբ առաջին կազմի: Առաջին կազմի նշանակման ժամկետները սահմանված են սույն օրենքի անցումային դրույթներում:
Ազգային հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և նախագահի տեղակալ:
Նույն անձը չի կարող ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Ազգային հանձնաժողովի անդամ: