Անցնել բովանդակությանը
Գլուխ 14 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 101

գործել է մինչև 1997-12-08Բացել ARLIS-ում

Հոդված 101.

Եթե հիմնական զեկուցողն արել է կանոնակարգի 100 հոդվածի 1 կետով նախատեսված առաջարկությունը և այն չի ընդունվել, քվեարկությունից անմիջապես հետո նա իրավունք ունի անել կանոնակարգի 100 հոդվածի 2 կետով նախատեսված առաջարկությունը:

Հիմնական զեկուցողը կանոնակարգի 100 հոդվածի 3 կետով նախատեսված առաջարկությունն իրավունք ունի անել ցանկացած քվեարկությունից առաջ, և այն ընդունվում է առանց քվեարկության` չհանելով հարցը նստաշրջանի օրակարգից:

Եթե հիմնական զեկուցողը կառավարությունն է և նա արել է կանոնակարգի 100 հոդվածի 1 կետով նախատեսված առաջարկությունը և այն չի ընդունվել, ապա վարչապետը կամ նրա կողմից լիազորված նախարարը քվեարկությունից անմիջապես հետո կարող է պահանջել մեկ ժամ տևողությամբ ընդմիջում, օրենքի նախագծի ընդունման առնչությամբ կառավարության վստահության հարցը դնելու վերաբերյալ կողմնորոշվելու համար: Եթե ընդմիջումից անմիջապես հետո վարչապետը օրենքի նախագծի ընդունման առնչությամբ դնում է կառավարության վստահության հարցը, ապա Սահմանադրության 74 հոդվածով նախատեսված կարգով կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշում չընդունվելու դեպքում օրենքի նախագիծը համարվում է ամբողջությամբ ընդունված:

(101-րդ հոդվածը փոփ. 07.10.97 ՀՕ-148)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։