Գլուխ 15 · ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 110
Հոդված 110.
Քվեարկությունը սկսելուց առաջ նախագահողը կրկնում է քվեարկության դրվող բոլոր առաջարկությունները, ճշտում է դրանց ձևակերպումները, հիշեցնում, թե ձայների ինչ քանակով է ընդունվում որոշումը:
Նախագահողը պետք է համոզվի, որ քվեարկության դրվող հարցերը պարզ են պատգամավորներին: Հակառակ դեպքում նա կարող է տալ լրացուցիչ պարզաբանումներ: