Հոդված 119
Հոդված 119.
Օրենքների նախագծերը, որպես կանոն, քննարկվում են ոչ պակաս, քան երկու ընթերցմամբ:
Ազգային ժողովի որոշումները, որոշ դեպքերում, կարող են ընդունվել երկու ընթերցմամբ:
Հիմնական զեկուցողը հարցը ներկայացնելիս առաջարկություն է անում նախագիծն ամբողջությամբ կամ առաջին ընթերցմամբ ընդունելու մասին:
Նախագծի առաջին ընթերցման ժամանակ զեկուցողները ներկայացնում են հիմնական սկզբունքները, որոնց շուրջ էլ ծավալվում է քննարկումը:
Օրենսդրական նախաձեռնության հեղինակի և գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ առանձին օրենքներ կարող են քննարկվել և ընդունվել Ազգային ժողովի որոշմամբ սահմանված հատուկ ընթացակարգով: Նշված ընթացակարգը ներկայացնում է օրենսդրական նախաձեռնության հեղինակը, և Ազգային Ժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման:
(119-րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-90)