Գլուխ 2 · ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Հոդված 24
Հոդված 24.
Պատգամավորի լիազորությունների ժամանակաշրջանը հաշվարկվում է որպես ընդհանուր և մասնագիտական անընդհատ ստաժ: Անընդհատ աշխատանքային ստաժը պահպանվում է, եթե պատգամավորն իր լիազորությունների ավարտից հետո երեք ամսվա ընթացքում ընդունվում է աշխատանքի: