Գլուխ 21 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ:
Հոդված 153
Հոդված 153.
Ազգային ժողովի նիստերը սղագրվում են:
Սղագրությունները կարող են պաշտոնապես հրապարակվել, բացառությամբ դռնփակ նիստերի սղագրությունների:
Նիստերի սղագրումը ապահովում է Ազգային ժողովի աշխատակազմը:
Յուրաքանչյուր նիստից հետո տասը օրվա ընթացքում սղագրության տեքստը ուղարկվում է Ազգային ժողովի գրադարան, իսկ մեկ ամիս հետո` տեղափոխվում է Ազգային ժողովի արխիվ:
Ազգային ժողովի պատգամավորն Ազգային ժողովի գրադարանում մեկ ամսվա ընթացքում կարող է ծանոթանալ իր ելույթի սղագրությանը և ստուգել դրա ճշտությունը: