Անցնել բովանդակությանը
Գլուխ 13 · ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՌՕՐՅԱ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԸ

Հոդված 88

գործել է մինչև 1997-12-08Բացել ARLIS-ում

Հոդված 88.

Հերթական նստաշրջանի օրակարգի նախագիծը ներկայացնելու և պատգամավորների հարցերին պատասխանելու համար տրվում է քսանական րոպե:

Եռօրյա նիստի օրակարգի նախագիծը ներկայացնելու և պատգամավորների հարցերին պատասխանելու համար տրվում է տասական րոպե:

Հերթական նստաշրջանի օրակարգի քննարկման համար տրվում է մեկ ժամ, իսկ եռօրյա նիստերի օրակարգի քննարկման համար` երեսուն րոպե:

Ելույթների համար կատարվում է հերթագրում: Ելույթները տեղի են ունենում դահլիճում տեղադրված խոսափողերից: Օրակարգը քննարկելիս պատգամավորին ելույթի համար տրվում է երկու րոպե: Ելույթներն ավարտվում են սահմանված ժամկետում, եթե Ազգային ժողովը այլ որոշում չի ընդունում: Քննարկումը եզրափակվում է խմբակցությունների և խմբերի երկուական րոպե տևողությամբ ելույթներով, արտահերթ ձայնի իրավունք ունեցողների ելույթներով և Ազգային ժողովի նախագահի մինչև հինգ րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։