Գլուխ 4 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
Հոդված 44
Հոդված 44.
Ազգային ժողովը, ժամանակավոր հանձնաժողով ստեղծելիս, սահմանում է նրա խնդիրները, գործունեության ժամկետը և կարգը` Սահմանադրության և օրենքների շրջանակներում:
Իր գործունեության արդյունքների մասին ժամանակավոր հանձնաժողովը սահմանված ժամկետում զեկուցում է Ազգային ժողովի նիստում:
Ժամանակավոր քննիչ հանձնաժողով չի կարող ստեղծվել, եթե տվյալ իրադարձության վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Եթե իրադարձության վերաբերյալ քրեական գործը հարուցվում է հանձնաժողովի ստեղծումից հետո, ապա հանձնաժողովը լուծարվում է: