Գլուխ 14 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 107
Հոդված 107.
Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքը Ազգային ժողովը քննարկում է արտահերթ:
Հանրապետության Նախագահի առարկություններով կամ առաջարկություններով վերադարձված օրենքը Ազգային ժողովին է ներկայացնում Հանրապետության Նախագահի կողմից լիազորված ներկայացուցիչը:
Հանրապետության Նախագահի առարկությունները կամ առաջարկությունները քվեարկության են դրվում առաջին հերթին: Չընդունվելու դեպքում Սահմանադրության 72 հոդվածին համապատասխան Ազգային ժողովը վերադարձված օրենքը վերստին ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Այլ առաջարկություններ քվեարկության չեն դրվում: