Գլուխ 17 · ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Հոդված 137
Հոդված 137.
Մինչև Ազգային ժողովի նիստում հերթական բյուջետային տարվա պետական բյուջեի հաստատումը Ազգային ժողովը քննարկում է ընթացիկ տարվան նախորդող տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:
Սահմանադրության 77 հոդվածին համապատասխան Ազգային ժողովը պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քննարկում և հաստատում է Ազգային ժողովի վերահսկիչ պալատի եզրակացության առկայությամբ: