Գլուխ 20 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 148
Հոդված 148.
Ազգային ժողովի հանձնաժողովի պահանջով կառավարության ներկայացուցիչները մասնակցում են հանձնաժողովի նիստերին և պարզաբանումներ տալիս քննարկվող հարցերի վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահը կառավարությանը նախապես տեղյակ է պահում քննարկվող հարցի և քննարկման ժամկետի մասին: