Գլուխ 20 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 150
Հոդված 150.
Հանրապետության Նախագահի կողմից Սահմանադրության 55 հոդվածի 13 կետով նախատեսված ռազմական դրություն հայտարարվելու դեպքում, հաջորդ օրը գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Հատուկ նիստում Ազգային ժողովի որոշմամբ կարող են քննարկվել ռազմական դրության հետ առնչվող հարցեր, որոնք օրակարգ են ընդգրկվում առանց կանոնակարգով նախատեսված ընթացակարգի պահպանման:
Սահմանադրության 55 հոդվածի 14 կետով նախատեսված միջոցառումների իրականացման դեպքում Ազգային ժողովը հարցը կարող է օրակարգ մտցնել և իր նիստերում քննարկել կանոնակարգով սահմանված կարգով: