Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Հոդված 20

գործել է մինչև 1997-12-08Բացել ARLIS-ում

Հոդված 20.

Պատգամավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին համաձայնության հարցը գլխավոր դատախազի ներկայացմամբ Ազգային ժողովը քննարկում է ընթացիկ հարցի ավարտից հետո կամ անմիջապես` նախագահողի առաջարկությամբ և Ազգային ժողովի որոշմամբ: Հարցն անմիջապես քննարկելու մասին նախագահողի առաջարկությունը քվեարկվում է առանց քննարկման:

Պատգամավորն իրավունք ունի մասնակցելու Ազգային ժողովում իր հարցի քննարկմանը:

Քննարկումից հետո էլեկտրոնային համակարգի միջոցով գաղտնի քվեարկության է դրվում պատգամավորին կալանավորելուն, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։