Հոդված 36
Հոդված 36.
Պետական-իրավական հարցերի և ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի հանձնաժողովների թվաքանակը մոտավորապես հավասար է ընտրված պատգամավորների 2/8-ին, իսկ մյուս հանձնաժողովներինը` 1/8-ին:
Խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորները հանձնաժողովներում ընդգրկվում են արձանագրային կարգով` խմբակցության ղեկավարի ներկայացմամբ և իրենց դիմումի համաձայն:
Հանձնաժողովների կազմը պետք է արտահայտի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի և որևէ խմբակցության կազմում չընդգրկված պատգամավորների թվական հարաբերակցությունները:
Հանձնաժողովների վերջնականորեն ճշտված թվակազմը, խմբակցություններին և նրանցում չընդգրկված պատգամավորներին հատկացվող տեղերը հաստատվում են Ազգային ժողովի որոշմամբ` սույն հոդվածով սահմանված սկզբունքներին համապատասխան:
Խմբակցությունը յուրաքանչյուր մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովում ունի առնվազն մեկ տեղի իրավունք: