Գլուխ 6 · ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ, ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԻՑ ԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 55
Հոդված 55.
Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալի, հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուների առաջադրման իրավունք ունեն պատգամավորները:
Սահմանադրության 83 հոդվածի 1 և 2 կետերով նախատեսված յուրաքանչյուր պաշտոնում նշանակում կատարելու համար առաջարկվում է մեկ թեկնածու:
Առաջադրված թեկնածուներն Ազգային ժողովի նիստում հանդես են գալիս գործունեության ծրագրով, որը ներկայացնելու համար տրվում է 20 րոպե:
Պատգամավորը կանոնակարգով նախատեսված կարգով իրավունք ունի հարցեր տալ թեկնածուին, ելույթ ունենալ և արտահայտել իր կարծիքը թեկնածուի և նրա ներկայացրած ծրագրի վերաբերյալ: