Գլուխ 6 · ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ, ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԻՑ ԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 56
Հոդված 56.
Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, մշտական հանձնաժողովների նախագահների ետկանչի հարցի նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորները:
Ետկանչի հարցը կարող է հարուցվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից կամ առանձին պատգամավորի կողմից` օրենսդրական նախաձեռնության կարգով: Ետկանչի հարցը նիստում քննարկելիս պաշտոնատար անձին ձայն է տրվում քննարկումների սկզբում և եզրափակիչ խոսքի համար: