Գլուխ 7 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
Հոդված 62
Հոդված 62.
Մինչև օրակարգային հարցերի քննարկումը Ազգային ժողովի որոշմամբ պատգամավորների թվից կազմավորվում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով:
Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են առաջին նստաշրջանի հարցերը սպառվելուց հետո:
Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը կազմակերպում է Ազգային ժողովի նախագահի, նրա երկու տեղակալների և մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը, կազմում և ստորագրում է ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունները, հրապարակում է դրանք Ազգային ժողովի նիստում: