Գլուխ 13 · ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՌՕՐՅԱ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԸ
Հոդված 86
Հոդված 86.
Ազգային ժողովի նախագահը, ելնելով օրակարգի նախագծի քննարկման արդյունքներից, իր հայեցողությամբ միասնական քվեարկության է դնում նստաշրջանի օրակարգի նախագծի առաջին մասում ընդգրկված հարցերը կամ դրանց մի մասը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը:
Որոշում ընդունելու դեպքում` նախագծի առաջին մասի մնացած և երկրորդ մասի բոլոր, իսկ որոշում չընդունելու դեպքում` նախագծի առաջին և երկրորդ մասերի բոլոր հարցերը քվեարկվում են առանձին-առանձին` առանց քննարկման:
Նախագծի երրորդ մասի հարցերը նստաշրջանի օրակարգ են մտնում առանց քննարկման և քվեարկության: