Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 10. Ծանուցման ժամկետները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Ծանուցման ժամկետները

1. Պետական լիազոր մարմինը հայտի վերաբերյալ որևէ որոշում ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ փոստային կամ կապի այլ միջոցներով, այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով որոշումն ուղարկում է հայտատուին: Որոշումներն ուղարկվում են հայտատուի նախընտրած՝ սույն մասում նշված եղանակներից մեկով: Եթե որոշումը հայտատուին ուղարկվել է նրա նախընտրած՝ ոչ փոստային առաքմամբ, ապա նա կարող է պետական լիազոր մարմնում դա ստանալ առձեռն` ուղարկման թվականից եռամսյա ժամկետում։

2. Սույն օրենքով նախատեսված այլ ծանուցումներն ու հարցումն ուղարկվում են օրենքով սահմանված համապատասխան ժամկետները լրանալուց կամ գործողությունները կատարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ փոստային կամ կապի այլ միջոցներով, այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով: Ծանուցումներն ու հարցումներն ուղարկվում են հայտատուին նրա նախընտրած՝ սույն մասում նշված եղանակներից մեկով: Եթե ծանուցումներն ու հարցումները հայտատուին ուղարկվել են ոչ փոստային առաքմամբ, ապա նա կարող է պետական լիազոր մարմնում դա ստանալ առձեռն՝ ուղարկման թվականից եռամսյա ժամկետում։

(10-րդ հոդվածը լրաց. 04.12.25 ՀՕ-430-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։