Հոդված 56. Իրավունքների փոխանցումը
Հոդված 56. Իրավունքների փոխանցումը
1. Արտոնագրատիրոջ իրավունքներն իրավահաջորդության կարգով կամ արտոնագրատիրոջ կողմից պայմանագրով կարող են փոխանցվել այլ անձի ամբողջությամբ կամ մասնակիորեն։
2. Արտոնագրատիրոջ իրավունքների փոխանցումը գրանցվում է արդյունաբերական դիզայնների հայտերի հիմնապաշարում կամ գրանցամատյանում և երրորդ անձանց նկատմամբ ուժի մեջ է մտնում գրանցման պահից:
3. Արտոնագրատիրոջ իրավունքների փոխանցումն արդյունաբերական դիզայնի պետական գրանցամատյանում գրանցելու համար փոխանցումն իրականացնող կողմերից մեկը պետական լիազոր մարմին է ներկայացնում՝
1) իրավունքների փոխանցումը գրանցելու մասին դիմումը.
2) իրավունքների փոխանցումը հավաստող փաստաթուղթը.
3) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, համապատասխան դեպքում նաև նվազեցված դրույքաչափով վճարման հիմքերը` համաձայն «Պետական տուրքի մասին» օրենքի 28-րդ հոդվածի․
4) ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը (ներկայացուցչի առկայության դեպքում):
4. Իրավունքի փոխանցումը ենթակա է գրանցման պետական լիազոր մարմնում Կառավարության սահմանած կարգով: Պետական լիազոր մարմնում չգրանցված իրավունքների փոխանցման մասին պայմանագիրն առ ոչինչ է:
5. Գրանցված արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքների փոխանցման մասին տվյալները հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում:
6. Սույն հոդվածի 1-3-րդ մասերը կիրառվում են նաև հայտատուի իրավունքների նկատմամբ մութաթիս մութանդիս (mutatis mutandis)։