Հոդված 11
Հոդված 11.
Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը
Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը կարգապահական վարույթ իրականացնող մարմին է:
Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովն ընտրվում է փաստաբանների կազմից վարկանիշային կարգով փակ գաղտնի քվեարկությամբ` երկու տարի ժամկետով, ինն անդամի կազմով:
Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը՝
1) փաստաբանի նկատմամբ իրականացնում է կարգապահական վարույթ.
2) տալիս է եզրակացություն փաստաբանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ՝ սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան.
3) տալիս է եզրակացություն փաստաբանի արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:
Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նախագահն ընտրվում է փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի կազմից։
Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նիստերը հրավիրում է փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նախագահը։
Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամների երկու երրորդից ավելին:
Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա գտնվող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
(11-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-141-Ն)