Հոդված 5. Փաստաբանական գործունեությունը
Հոդված 5. Փաստաբանական գործունեությունը
Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն ուղղված է իրավաբանական օգնություն ստացողի հետապնդած օրինական շահերի իրականացմանը` օրենքով չարգելված միջոցներով և եղանակներով։
Փաստաբանական գործունեությունը ներառում է՝
1) խորհրդատվությունը, ներառյալ` վստահորդներին խորհրդատվություն տրամադրելը, նրանց իրավունքների և պարտավորությունների, դատական համակարգի՝ վստահորդի իրավունքներին առնչվող գործունեության կապակցությամբ, փաստաթղթերի ուսումնասիրումը, իրավաբանական բնույթի այլ փաստաթղթերի կազմումը.
2) ներկայացուցչությունը, ներառյալ` դատական ներկայացուցչությունը.
3) քրեական գործերով պաշտպանությունը։
Սույն հոդվածով նախատեսված դատական ներկայացուցչությունը կամ քրեական գործերով պաշտպանությունը` որպես ձեռնարկատիրական գործունեություն, իրականացնում է միայն փաստաբանը։
Փաստաբանական գործունեություն չի համարվում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող և ի շահ գործատուի գործող անձանց կողմից ցույց տրվող իրավաբանական օգնությունը։
Սույն օրենքի գործողությունը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր փաստաբան չեն և օրենքով սահմանված կարգով իրականացնում են ներկայացուցչություն կամ քրեական գործերով պաշտպանություն` ոչ որպես ձեռնարկատիրական գործունեություն: