Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-04-07-ից մինչև 2008-08-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՓԱՍՏԱԲԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 39. Փաստաբանի կարգապահական պատասխանատվությունը

գործել է մինչև 2008-08-31Բացել ARLIS-ում

Հոդված 39. Փաստաբանի կարգապահական պատասխանատվությունը

Փաստաբանը ենթակա է կարգապահական պատասխանատվության սույն օրենքի, փաստաբանի վարքագծի կանոնագրքի և փաստաբանների պալատի կանոնադրության պահանջները խախտելու, իր մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: Կարգապահական վարույթ հարուցվում է փաստաբանների պալատ ստացված գրավոր հաղորդումների կամ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա: Անստորագիր և անհասցե հաղորդումները ստուգման ենթակա չեն:

Փաստաբանն իրավունք ունի մասնակցելու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին, ունենալու պաշտպան, ծանոթանալու կարգապահական վարույթում առկա նյութերին, ներկայացնելու ապացույցներ, կանչելու վկաներ, տալու հարցեր և հարուցելու միջնորդություններ։

Կարգապահական վարույթ հարուցվում է կարգապահական խախտման հատկանիշների հայտնաբերման դեպքում դրանց վերաբերյալ ստացված հայտարարության կամ հաղորդման օրվանից հետո` տասնօրյա ժամկետում:

Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումը հաղորդվում է փաստաբանին:

Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, իսկ հարուցված վարույթը ենթակա է կարճման, եթե խախտումը հայտնաբերելու օրվանից անցել է վեց ամիս:

Եթե փաստաբանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, կամ իրականացվում է քրեական հետապնդում, ապա քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքում, եթե խախտողի արարքում առկա են կարգապահական խախտման հատկանիշներ, փաստաբանը ենթակա է կարգապահական պատասխանատվության քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումն ընդունելու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում։

Կարգապահական վարույթի քննությունը պետք է ավարտվի հարուցման օրվանից ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում, ներառյալ` որոշումն ընդունելու համար անհրաժեշտ ժամանակը։

Կարգապահական վարույթի արդյունքները հրապարակում է փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։