Հոդված 9
Հոդված 9.
Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը
Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը փաստաբանների ընդհանուր հավաքն է, որն իրավասու է քննարկելու և լուծելու փաստաբանությանը վերաբերող և սույն օրենքից բխող հարցեր:
Փաստաբանների ընդհանուր ժողովը փաստաբանների պալատի բարձրագույն մարմինն է, որը`
1) հաստատում է փաստաբանների պալատի կանոնադրությունը և փաստաբանի վարքագծի կանոնագիրքը, ինչպես նաև փոփոխություններ կամ լրացումներ է կատարում դրանցում.
2) ընտրում և հետ է կանչում փաստաբանների պալատի խորհրդի և փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամներին.
3) ընտրում և հետ է կանչում փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի փաստաբան անդամներին.
4) ընտրում և հետ է կանչում փաստաբանների պալատի նախագահին.
5) լսում է փաստաբանների պալատի խորհրդի հաշվետվությունը` հաշվետու ժամանակահատվածում փաստաբանների պալատի խորհրդի գործունեության վերաբերյալ, ինչպես նաև հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի հաշվետվությունը` հաշվետու ժամանակահատվածում հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության վերաբերյալ.
6) լսում է աուդիտի եզրակացությունը.
7) (կետն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-105-Ն)
8) իրականացնում է սույն օրենքով և փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։
Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը հրավիրվում է առնվազն երկու տարին մեկ՝ փաստաբանների պալատի նախագահի նախաձեռնությամբ: Փաստաբանների արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրվել փաստաբանների պալատի անդամների մեկ երրորդի կամ փաստաբանների պալատի խորհրդի նախաձեռնությամբ:
Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե ժողովին ներկա է փաստաբանների պալատի անդամների կեսից ավելին: Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի աշխատանքները սկսվում են փաստաբանների գրանցմամբ: Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի աշխատանքները մեկ օրից ավելի տևելու դեպքում փաստաբանների գրանցումը կատարվում է յուրաքանչյուր օր:
Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անձանց ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Փաստաբանների պալատի կանոնադրությամբ կարող են նախատեսվել գաղտնի քվեարկության իրականացման այլ դեպքեր:
Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի իրավասությունները չեն կարող փոխանցվել այլ մարմինների:
Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով փաստաբանների պալատի անդամը կարող է իր ձայնը լիազորել փաստաբանների պալատի մեկ այլ անդամի` փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով:
(9-րդ հոդվածը խմբ. 08.07.05 ՀՕ-141-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-105-Ն)