Հոդված 18
Հոդված 18.
Փաստաբանի հիմնական իրավունքները
Քաղաքացիական և քրեական դատավարությունում, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթում որպես վստահորդի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի իրավունքները սահմանվում են օրենքով։
Փաստաբանը մասնավորապես իրավունք ունի՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով ներկայացնելու կամ պաշտպանելու ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերը, ինչպես նաև ներկայացնելու վստահորդի շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ոչ պետական մարմիններում և կազմակերպություններում.
2) օրենքով սահմանված կարգով ձեռք բերելու և ներկայացնելու վստահորդի շահերից բխող ապացույցներ.
3) դիմելու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ կամ կազմակերպություններ՝ իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու պահանջով։ Նշված մարմիններն ու կազմակերպությունները պարտավոր են օրենսդրությամբ սահմանված կարգով փաստաբանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը կամ դրանց պատճենները.
4) համաձայնության դեպքում գրավոր հարցման ենթարկելու անձանց, ովքեր, ենթադրվում է, որ տիրապետում են գործին վերաբերող տեղեկատվությանը, որով փաստաբանն իրավաբանական օգնություն է ցույց տալիս.
5) պայմանագրային հիմունքներով մասնագետներ ներգրավելու` իրավաբանական օգնություն ցույց տալու հետ կապված այլ մասնագիտական գիտելիքներ պահանջող հարցեր պարզաբանելու համար: