Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-04-07-ից մինչև 2008-08-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 12

գործել է մինչև 2008-08-31Բացել ARLIS-ում

Հոդված 12.

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը կազմավորվում է որակավորման քննությունները կազմակերպելու և դրանց արդյունքներն ամփոփելու նպատակով։

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը կազմավորվում է երկու տարի ժամկետով՝ ինն անդամի կազմով, ներկայացուցչության հետևյալ համամասնությամբ՝

1) փաստաբանների կազմից առնվազն հինգ տարվա փաստաբանական ստաժ ունեցող վարկանիշային կարգով` փակ գաղտնի քվեարկությամբ ընտրված վեց փաստաբան.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից մեկ ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ.

3) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայից մեկ գիտնական իրավաբան՝ այդ հաստատության ղեկավարի ներկայացմամբ.

4) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանից (այսուհետ` վճռաբեկ դատարան) մեկ դատավոր` վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ։

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահն ընտրվում է որակավորման հանձնաժողովի փաստաբան անդամների կազմից։

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նիստերը հրավիրում է որակավորման հանձնաժողովի նախագահը։

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է որակավորման հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը։

Հավակնորդից որակավորման քննություններ ընդունելու վերաբերյալ որակավորման հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող որակավորման հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ անվանական քվեաթերթիկներով քվեարկության միջոցով։ Քվեաթերթիկի ձևը հաստատում է փաստաբանների պալատի խորհուրդը։ Որակավորման հանձնաժողովի նիստի արձանագրությունը ստորագրվում է որակավորման հանձնաժողովի բոլոր անդամների կողմից՝ անկախ քվեարկության ժամանակ անդամներից յուրաքանչյուրի ունեցած դիրքորոշումից։ Քվեաթերթիկները և հարցերին գրավոր պատասխանների (թեստավորման) տեքստերը կցվում են արձանագրությանը և երեք տարի ժամկետով պահվում են փաստաբանների պալատի արխիվում։ Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի որոշումը հավակնորդին հայտարարվում է քվեարկությունից անմիջապես հետո։

(12-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-141-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։