Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-04-07-ից մինչև 2008-08-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ

Հոդված 28. Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2008-08-31Բացել ARLIS-ում

Հոդված 28. Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար ներկայացվող պահանջները

Փաստաբանական գործունեության արտոնագիր կարող է ստանալ այն անձը, որը՝

1) ունի բարձրագույն իրավաբանական կրթություն կամ իրավաբանի մասնագիտությամբ գիտական աստիճան և իրավաբանի մասնագիտությամբ առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ.

2) հանձնել է որակավորման քննություն և ստացել համապատասխան վկայագիր:

Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդը որակավորման քննություն է հանձնում փաստաբանների պալատի խորհրդի սահմանած ծրագրով։ Քննությունն ընդունելու և հանձնելու կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը։

Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդը որակավորման հանձնաժողով է ներկայացնում դիմում, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինքնակենսագրական տվյալներ պարունակող թերթիկ, աշխատանքային գրքույկի պատճենը կամ իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքային ստաժը հաստատող այլ փաստաթուղթ, բարձրագույն իրավաբանական կրթությունը կամ իրավաբանի մասնագիտությամբ գիտական աստիճանի վկայությունը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև փաստաբանության մասին օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր։

Որակավորման հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում երկու ամսվա ընթացքում կազմակերպում է հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի և տվյալների հավաստիության ստուգում։

Որակավորման քննությունը բաղկացած է հարցերին գրավոր պատասխաններից՝ թեստավորումից և բանավոր հարցազրույցից։ Որակավորման քննության պահանջները, քննական առարկաների ցանկը, գնահատման չափանիշները սահմանում է որակավորման հանձնաժողովը:

Որակավորման քննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:

Որակավորման քննությունը չհանձնած հավակնորդին թույլատրվում է այն հանձնել մեկ տարի անց։ Քննություն հանձնելու փորձերի թիվն անսահմանափակ է։

Քննություններն անցկացվում են առնվազն տարին մեկ անգամ։

Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքային ստաժի մեջ մտնում է աշխատանքը կամ գործունեությունը՝

1) որպես դատավոր կամ դատախազ.

2) ոչ պետական, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ կազմակերպության բարձրագույն իրավաբանական կրթություն պահանջող պաշտոնում.

3) որպես փաստաբան կամ փաստաբանի փորձնակ.

4) որպես նոտար կամ քննիչ.

5) որպես իրավունքի բնագավառի դասախոս միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական հաստատություններում։

Առանց որակավորման քննություն հանձնելու և համապատասխան վկայագիր ստանալու` փաստաբանական գործունեության արտոնագիր կարող է ստանալ այն անձը, որն ունի փաստաբանի, դատավորի առնվազն տասնհինգ տարվա աշխատանքային ստաժ։

(28-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-105-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։