Հոդված 36
Հոդված 36.
Արտոնագրի գործողության դադարեցումը
Փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցվում է, եթե՝
1) նա գրավոր դիմում է փաստաբանների պալատի նախագահին՝ արտոնագրի գործողությունը դադարեցնելու համար.
2) նա արտոնագիր է ստացել օրենքի պահանջների խախտմամբ.
3) առկա են սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներ.
4) նա մեկ տարվա ընթացքում երեք կամ ավելի անգամ ենթարկվել է կարգապահական տույժի.
5) նա մահացել է, կամ ուժի մեջ է մտել նրան մահացած ճանաչելու մասին դատարանի որոշումը.
6) նա որակավորման հանձնաժողով է ներկայացրել կեղծ տվյալներ.
7) լրացել է արտոնագրի գործողության կասեցման` սույն օրենքի 38-րդ հոդվածով սահմանված ժամկետը:
Արտոնագրի գործողությունը դադարեցնում է փաստաբանների պալատի խորհուրդը՝ այն ուժը կորցրած ճանաչելով:
Փաստաբանների պալատի խորհուրդը սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում արտոնագիրն ուժը կորցրած է ճանաչում փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կարող է մեկամսյա ժամկետում բողոքարկվել դատական կարգով:
Փաստաբանն իրավունք ունի դիմելու նոր արտոնագիր ստանալու համար արտոնագրի գործողությունը դադարեցնելուց երկու տարի անց:
Օտարերկրացի փաստաբանը չի կարող փաստաբանական գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, եթե դադարեցվել է նրա փաստաբանական գործունեության իրավունքն այն երկրում, որտեղ նա ստացել է փաստաբանական գործունեություն իրականացնելու համապատասխան թույլտվություն։