Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Արտահանումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Արտահանումը

Երբ համատեղ արտադրված կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը արտահանվում է մի երկիր, որտեղ կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների ներմուծումը նորմավորված է, և որտեղ համաարտադրող Կողմերից մեկը չունի ներմուծող երկրում իր կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների ազատ մուտքի իրավունք.

ա) կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը, որպես կանոն, ավելացվում է այն երկրի քվոտային, որի մասնակցության չափն առավելագույնն է,

բ) այն ավելացվում է այն երկրի քվոտային, որը ներմուծող երկրում ունի արտահանման լավագույն հնարավորությունները, եթե կինեմատոգրաֆիական ստեղծագործության մեջ երկրների մասնակցության բաժինը հավասար է,

գ) կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը ավելացվում է այն երկրի քվոտային, որը ներկայացնում է ռեժիսորը, եթե վերը նշված «ա» և «բ» կետերի դրույթները հնարավոր չէ կիրարկել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։