Հոդված 3. Սահմանումները
Հոդված 3. Սահմանումները
Սույն Կոնվենցիայի նպատակներով՝
ա) «Կինեմատոգրաֆիական ստեղծագործություն» հասկացությունը նշանակում է՝ շահագրգիռ Կողմերից յուրաքանչյուրի կինեմատոգրաֆիական արտադրությանը վերաբերող գործող դրույթների համաձայն և կինոթատրոններում ցուցադրվելու համար նախատեսված՝ ցանկացած տևողության կամ ցանկացած ձևով հաղորդվող ստեղծագործություն, մասնավորապես գեղարվեստական, անիմացիոն և փաստագրական կինեմատոգրաֆիական ստեղծագործություն,
բ) «համատեղ արտադրողներ» հասկացությունը նշանակում է՝ սույն Կոնվենցիայի Կողմերի հիմնադրած կինեմատոգրաֆիական արտադրության ընկերություններ կամ արտադրողներ, որոնք կապված են համատեղ արտադրության պայմանագրով,
գ) «պաշտոնական համատեղ կինեմատոգրաֆիական ստեղծագործություն» (այսուհետ՝ կինոնկար) հասկացությունը նշանակում է՝ սույն Կոնվենցիայի անբաժանելի մաս կազմող II հավելվածում նշված պայմանները բավարարող կինեմատոգրաֆիական ստեղծագործություն,
դ) «բազմակողմ համատեղ արտադրություն» հասկացությունը նշանակում է՝ վերը նշված 2-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված առնվազն երեք արտադրողի կողմից արտադրված կինեմատոգրաֆիական ստեղծագործություն:
Գլուխ II. ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸ