Անցնել բովանդակությանը

Հոդված 24. Ծանուցումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24. Ծանուցումներ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, ինչպես նաև Եվրոպական միությանը և սույն Կոնվենցիային միացած կամ դրան միանալու հրավիրված ցանկացած այլ պետության ծանուցում է.

ա) յուրաքանչյուր ստորագրման մասին,

բ) յուրաքանչյուր վավերագրի կամ ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու մասին,

գ) համաձայն 19-րդ, 20-րդ ու 21-րդ հոդվածների՝ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր ամսաթվի մասին,

դ) 22-րդ հոդվածին համապատասխան կատարված յուրաքանչյուր վերապահման կամ վերապահումը հանելու մասին,

ե) 5-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան արված յուրաքանչյուր հայտարարության մասին,

զ) 23-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ծանուցված գործողության դադարեցման մասին,

է) սույն Կոնվենցիային առնչվող ցանկացած այլ ակտի, ծանուցման կամ հաղորդագրության մասին:

Ի հավաստումն որի՝ պատշաճ ձևով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Ռոտերդամում 2017 թվականի հունվարի 30-ին, ֆրանսերեն և անգլերեն մեկ հավասարազոր օրինակով, որն ի պահ է հանձնվում Եվրոպայի խորհրդի արխիվին: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է 18-րդ հոդվածի 1-ին կետում նշված պետություններին, ինչպես նաև Եվրոպական միությանը և յուրաքանչյուր պետության, որը հրավիրվել է՝ միանալ սույն Կոնվենցիային:

ՀԱՎԵԼՎԱԾ I

Հայտերի ներկայացման ընթացակարգը

Սույն Կոնվենցիայի դրույթներով նախատեսված արտոնություններից օգտվելու նպատակով Կողմերի տարածքներում հիմնադրված համատեղ արտադրողները հիմնական նկարահանումներից կամ հիմնական անիմացիայից բավարար ժամանակ առաջ ժամանակավոր համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու համար պետք է ներկայացնեն հայտ և կցեն ստորև նշված փաստաթղթերը: Նշված փաստաթղթերն իրավասու մարմիններին պետք է ներկայացվեն բավարար քանակով, որպեսզի դրանք մյուս Կողմերի մարմիններին հանձնվեն նկարահանման մեկնարկից առնվազն մեկ ամիս առաջ.

- հայտարարություն հեղինակային իրավունքի վիճակի մասին,

- ֆիլմի համառոտագրությունը,

- մասնակից յուրաքանչյուր երկրի տեխնիկական և ստեղծագործական ներդրումների նախնական ցուցակը,

- բյուջեն և ֆինանսավորման նախնական պլանը,

- կինոարտադրության նախնական ժամանակացույցը,

- համատեղ արտադրողների միջև կնքված համատեղ արտադրության պայմանագիրը կամ համառոտ համաձայնությունը (deal-memo): Այդ փաստաթուղթը պետք է ներառի համատեղ արտադրողների միջև եկամուտների և շուկաների բաշխման վերաբերյալ դրույթներ:

Համատեղ արտադրության վերջնական կարգավիճակը տրվում է ֆիլմի նկարահանումների ավարտից և ազգային մարմինների կողմից ներքոհիշյալ վերջնական արտադրության փաստաթղթերի քննարկումից հետո.

- Հեղինակային իրավունքները հավաստիացնող պայմանագրերի ամբողջական փաթեթ,

- վերջնական սցենարը,

- մասնակից երկրներից յուրաքանչյուրի տեխնիկական և ստեղծագործական ներդրումների վերջնական ցանկը,

- ծախսերի վերջնական հաշվետվությունը,

- ֆինանսավորման վերջնական պլանը,

- համատեղ արտադրողների միջև համատեղ արտադրության մասին պայմանագիրը։ Այդ պայմանագիրը պետք է ներառի համատեղ արտադրողների միջև եկամուտների և շուկաների բաշխման վերաբերյալ դրույթներ:

Ազգային մարմինները կարող են պահանջել հայտի գնահատման համար անհրաժեշտ ցանկացած այլ փաստաթուղթ՝ ազգային օրենսդրության համապատասխան։

Հայտը և մյուս փաստաթղթերը հնարավորության դեպքում պետք է ներկայացվեն այն իրավասու մարմինների լեզվով, որոնց ուղարկվում են:

Իրավասու ազգային մարմինները հայտը և կցված փաստաթղթերը ստանալուն պես դրանք փոխանցում են միմյանց։ Նվազագույն ֆինանսական մասնակցություն ունեցող Կողմի իրավասու մարմիններն իրենց հաստատումը չեն տալիս մինչև առավելագույն ֆինանսական մասնակցություն ունեցող Կողմի կարծիքն ստանալը:

ՀԱՎԵԼՎԱԾ II

Կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը

որակավորող սահմանում

1. Կինեմատոգրաֆիական գեղարվեստական ստեղծագործությունը 3-րդ հոդվածի «գ» կետի իմաստով որակավորվում է որպես պաշտոնական համատեղ արտադրություն, եթե Կոնվենցիայի Կողմ պետություններում սահմանված ելակետային բաղադրիչների վերաբերյալ հավաքում է, ստորև նշված բաղադրիչների ցանկի համաձայն, ընդհանուր 21 հնարավորից առնվազն 16 միավոր։

2. Նկատի առնելով համատեղ արտադրության բնութագրերի պահանջները՝ իրավասու մարմինները միմյանց հետ խորհրդակցելուց հետո կարող են համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրել, որպես կանոն, պահանջվող 16 միավորից ցածր միավոր հավաքած ստեղծագործության։

Կոնվենցիայի Կողմ պետություններում ելակետային բաղադրիչներ Չափման միավոր

Բեմադրող ռեժիսոր 4

Սցենարի հեղինակ 3

Կոմպոզիտոր 1

Առաջին դեր 3

Երկրորդ դեր 2

Երրորդ դեր 1

Նկարահանող խմբի ղեկավար - Գլխավոր օպերատոր 1

Ստորաբաժանման ղեկավար - ձայնային ռեժիսոր 1

Ստորաբաժանման ղեկավար - պատկերների մոնտաժում 1

Ստորաբաժանման ղեկավար - բեմադրող նկարիչ կամ զգեստների նկարիչ 1

Ստուդիայի կամ նկարահանման վայր 1

Տեսողական էֆեկտների (VFX) կամ համակարգչային կառավարվող անիմացիայի (CGI) վայր 1

Հետարտադրության իրականացման վայր 1

21

Ծանոթություն: Առաջին, երկրորդ և երրորդ դերերը որոշվում են աշխատած օրերի քանակով

3. Անիմացիոն կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը 3-րդ հոդվածի «գ» կետի իմաստով որակավորվում է որպես պաշտոնական համատեղ արտադրություն, եթե հավաքում է, ստորև նշված բաղադրիչների ցանկի համաձայն, ընդհանուր 23 հնարավորից առնվազն 15 միավորը։

4. Նկատի առնելով համատեղ արտադրության բնութագրերի պահանջները՝ իրավասու մարմինները միմյանց հետ խորհրդակցելուց հետո կարող են համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրել, որպես կանոն, պահանջվող 15 միավորից պակաս հավաքած ստեղծագործության։

Կոնվենցիայի Կողմ պետություններում ելակետային բաղադրիչներ Չափման միավոր

Հայեցակարգ 1

Սցենար 2

Կերպարների մշակում 2

Երաժշտության ստեղծագործություն 1

Բեմադրություն 2

Storyboard - Պատկերների հերթականության ստեղծում 2

Գլխավոր նկարիչ 1

Համակարգչային հետին պլաններ 1

Անշարժ կադր (2D) կամ անշարժ կադր և կինոխցիկի շարժման հաջորդականություն (3D) 2

Կոնվենցիայի Կողմ պետություններում անիմացիայի հետ կապված ծախսերի 75%-ը 3

Կոնվենցիայի Կողմ պետություններում արված 75% մաքրումը, փուլավորումը և գունալցումը (2D) կամ 3

Կոնվենցիայի Կողմ պետություններում արված 75% գունալցումը, լուսավորումը, ռիգինգը (մոդելների շարժման մեխանիզմների պատրաստում), մոդելավորումը (օրգանական օբյեկտների և հետին ֆոների ստեղծում) և տեկստուրավորումը (գործող անձանց համար կաշվի, կտորեղենի պատրաստում) (3D)

Կադրի ձևավորում կամ տեսախցիկի տեղադրում 1

Մոնտաժ 1

Ձայն 1

23

5. Փաստավավերագրական կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը 3-րդ հոդվածի «գ» կետի իմաստով որակավորվում է որպես պաշտոնական համատեղ արտադրություն, եթե հավաքում է, ստորև բերված բաղադրիչների ցանկի համաձայն, կիրառելի միավորների ընդհանուրի առնվազն 50%-ը։

6. Նկատի առնելով համատեղ արտադրության բնութագրերի պահանջները՝ իրավասու մարմինները միմյանց հետ խորհրդակցելուց հետո կարող են համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրել կիրառելի միավորների ընդհանուրի՝ որպես կանոն պահանջվող 50%-ից պակաս հավաքած ստեղծագործություններին։

Կոնվենցիայի Կողմ պետություններում ելակետային բաղադրիչներ Չափման միավոր

Բեմադրող ռեժիսոր 4

Սցենարի հեղինակ 1

Օպերատոր 2

Մոնտաժող 2

Հետազոտող 1

Կոմպոզիտոր 1

Ձայն 1

Նկարահանումների վայր 1

Հետարտադրության իրականացման վայր 2

Տեսողական էֆեկտների (VFX) կամ համակարգչային կառավարվող պատկերների (CGI) պատրաստման վայր 1

16

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։