Հոդված 2. Կիրառման ոլորտը
Հոդված 2. Կիրառման ոլորտը
1. Սույն Կոնվենցիան կարգավորում է Կողմերի տարածքներում ստեղծվող բազմակողմ համատեղ արտադրության բնագավառում Կողմերի հարաբերությունները:
2. Սույն Կոնվենցիան կիրառվում է.
ա) այն համատեղ արտադրությունների նկատմամբ, որոնք ընդգրկում են Կոնվենցիայի երեք տարբեր կողմերում հիմնադրված առնվազն երեք համատեղ արտադրողի, և
բ) այն համատեղ արտադրությունների նկատմամբ, որոնք ընդգրկում են կոնվենցիայի անդամ երեք կողմերում հիմնադրված առնվազն երեք համատեղ արտադրողի և այդ Կողմերի տարածքներում չհիմնադրված մեկ կամ մի քանի արտադրողի: Կոնվենցիայի կողմերի տարածքներում չհիմնադրված համատեղ արտադրողների ներդրումի հանրագումարը, սակայն, չի կարող գերազանցել արտադրանքի ընդհանուր արժեքի 30%-ը:
Բոլոր դեպքերում սույն Կոնվենցիան կիրառելի է միայն այն պայմանով, որ ստեղծագործությունը համապատասխանում է ներքոնշյալ 3-րդ հոդվածի «գ» կետում սահմանված՝ պաշտոնապես համատեղ արտադրված կինեմատոգրաֆիական ստեղծագործության սահմանմանը:
3. Սույն Կոնվենցիայի Կողմերի միջև կնքված երկկողմ համաձայնագրերի դրույթները կիրառվում են երկկողմ համատեղ արտադրությունների նկատմամբ:
Բազմակողմ համատեղ արտադրությունների դեպքում սույն Կոնվենցիայի դրույթները նախապատվություն ունեն Կոնվենցիայի Կողմերի միջև կնքված երկկողմ համաձայնագրերի նկատմամբ: Երկկողմ համատեղ արտադրություններին վերաբերող դրույթներն ուժի մեջ են մնում, եթե չեն հակասում սույն Կոնվենցիայի դրույթներին:
4. Սույն Կոնվենցիայի երկու Կողմերի միջև համատեղ արտադրության երկկողմ հարաբերությունները կարգավորող համաձայնագրի բացակայության դեպքում Կոնվենցիան կիրառվում է նաև երկկողմ համատեղ արտադրությունների նկատմամբ, եթե 22-րդ հոդվածով նախատեսված պայմաններով Կողմերից մեկը վերապահում չի արել: