Հոդված 7. Կինեմատոգրաֆիական ստեղծագործության համաարտադրողների իրավունքները
Հոդված 7. Կինեմատոգրաֆիական ստեղծագործության համաարտադրողների իրավունքները
1. Համատեղ արտադրության պայմանագիրը յուրաքանչյուր համատեղ արտադրողի համար պետք է երաշխավորի կինոնկարի նյութական և ոչ նյութական սեփականության իրավունքները։ Պայմանագիրը պետք է ներառի դրույթ, ըստ որի՝ կինոնկարի մաստեր-պատճենը (առաջին ավարտուն տարբերակ) պետք է պահվի համաարտադրողների փոխադարձ համաձայնությամբ ընտրված վայրում, և դրա հասանելիությունը նրանց համար պետք է երաշխավորված լինի:
2. Համատեղ արտադրության պայմանագիրը պետք է նաև յուրաքանչյուր համատեղ արտադրողի համար երաշխավորի կինոնկարի նյութերի և մաստեր-պատճենի հասանելիությունը՝ վերարտադրությունը հնարավոր դարձնող այլ միջոց ունենալու իրավունքը: