Հոդված 20. Ոչ անդամ պետությունների միանալը
Հոդված 20. Ոչ անդամ պետությունների միանալը
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, խորհրդակցելով Կողմերի հետ, կարող է հրավիրել Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող ցանկացած պետության, ինչպես նաև Եվրոպական միությանը՝ միանալու սույն Կոնվենցիային՝ Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ և նախարարների կոմիտեում ներկայացված լինելու իրավունք ունեցող Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչների միաձայն որոշմամբ:
2. Յուրաքանչյուր միացող պետության կամ Եվրոպական միության համար, վերջինիս միանալու դեպքում, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու ամսաթվից հետո երեք ամիս ժամկետը լրանալու ամսաթվին հաջորդող ամսվա առաջին օրը: