Հոդված 5. Համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու պայմանները
Հոդված 5. Համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու պայմանները
1. Կինեմատոգրաֆիական ստեղծագործության յուրաքանչյուր համատեղ արտադրություն պետք է ստանա այն Կողմերի իրավասու մարմինների հաստատումը, որտեղ հիմնադրված են համատեղ արտադրողները, այդ իրավասու մարմինների միջև խորհրդակցությունից հետո և I հավելվածում նախատեսված ընթացակարգի համաձայն: Նշված հավելվածը կազմում է սույն Կոնվենցիայի անբաժան մասը:
2. Համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու դիմումները ներկայացվում են համապատասխան իրավասու մարմինների հաստատմանը՝ I հավելվածում նախատեսված` դիմումների ներկայացման ընթացակարգի համաձայն: Տրված հավանությունը վերջնական է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ չեն կատարվում գեղարվեստական, ֆինանսական կամ տեխնիկական բնույթի նախնական պարտավորությունները:
3. Ակնհայտորեն պոռնոգրաֆիական բնույթ ունեցող կամ խտրականությունը, ատելությունը կամ բռնությունը արդարացնող կամ բացահայտորեն մարդու արժանապատվությունը ոտնահարող ծրագրերը չեն կարող ստանալ համատեղ արտադրության կարգավիճակ:
4. Համատեղ արտադրության կարգավիճակով նախատեսված առավելությունները տրվում են այն համատեղ արտադրողներին, որոնք համարվում է, որ տիրապետում են համարժեք ֆինանսական և տեխնիկական միջոցների, ինչպես նաև ունեն բավարար մասնագիտական որակավորում:
5. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ստորագրման կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու ժամանակ համապատասխան հայտարարության միջոցով նշանակում է այն իրավասու մարմինները, որոնց մասին հիշատակվում է վերոնշյալ 2-րդ կետում: Այդ հայտարարությունը կարող է հետագայում փոփոխվել ցանկացած պահի: