Հոդված 18. Ստորագրումը, վավերացումը, ընդունումը, հաստատումը
Հոդված 18. Ստորագրումը, վավերացումը, ընդունումը, հաստատումը
1. Սույն Կոնվենցիան ստորագրման համար բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների և Եվրոպական մշակութային կոնվենցիայի անդամ այլ պետությունների համար, որոնք կարող են արտահայտել Կոնվենցիան իրենց համար պարտադիր լինելու համաձայնությունը հետևյալ կերպ.
ա) ստորագրմամբ` առանց ընդունման, վավերացման կամ հաստատման պայմանի, կամ
բ) ստորագրմամբ` հետագա վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանով:
2. Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին: