Հոդված 19. Ուժի մեջ մտնելը
Հոդված 19. Ուժի մեջ մտնելը
1. Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն ամսաթվից հետո եռամսյա ժամկետը լրանալու ամսաթվին հաջորդող ամսվա առաջին օրը, երբ երեք պետություն, ներառյալ Եվրոպայի խորհրդի անդամ առնվազն երկու պետություն, համաձայն 18-րդ հոդվածի դրույթների, արտահայտել են Կոնվենցիան իրենց համար պարտադիր լինելու համաձայնության մասին:
2. Յուրաքանչյուր ստորագրող պետության համար, որը հետագայում արտահայտում է Կոնվենցիան իր համար պարտադիր լինելու համաձայնություն, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նրա կողմից ստորագրվելուց կամ վավերագրերի, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ հանձնվելուց հետո երեք ամիս ժամկետը լրանալու ամսաթվին հաջորդող ամսվա առաջին օրը: