Անցնել բովանդակությանը

Հոդված 21. Տարածքային պայման

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Տարածքային պայման

1. Յուրաքանչյուր պետություն ստորագրման կամ վավերագրերի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու պահին կարող է նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվելու է սույն Կոնվենցիան:

2. Յուրաքանչյուր կողմ կարող է հետագայում՝ ցանկացած պահի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ սույն Կոնվենցիայի կիրառումը տարածել հայտարարությունում նշված ցանկացած այլ տարածքի նկատմամբ: Այդ տարածքի նկատմամբ Կոնվենցիան ուժի մեջ է մտնում հայտարարությունը գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվից հետո երեք ամիս ժամկետը լրանալու ամսաթվին հաջորդ ամսվա առաջին օրը:

3. Նախորդ երկու կետերին համապատասխան արված որևէ հայտարարություն, այդ հայտարարությունում նշված ցանկացած տարածքի վերաբերյալ, կարող է հետ վերցվել գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով: Հետ վերցնելու մասին փաստաթուղթն ուժի մեջ է մտնում նման ծանուցումը գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվից հետո երեք ամիս ժամկետը լրանալու ամսաթվին հաջորդ ամսվա առաջին օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։