Անցնել բովանդակությանը

Հոդված 22. Վերապահումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22. Վերապահումներ

1. Յուրաքանչյուր պետություն ստորագրման կամ վավերագրերի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու պահին կարող է հայտարարել, որ 2-րդ հոդվածի 4-րդ կետը չի կիրառվում մեկ կամ ավել Կողմերի հետ համատեղ արտադրության իր երկկողմ հարաբերություններում: Բացի այդ՝ նա կարող է իրեն վերապահել 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշվածից այլ՝ առավելագույն մասնակցության չափ սահմանելու իրավունք: Որևէ այլ վերապահում չի կարող արվել:

2. Յուրաքանչյուր Կողմ, որը, նախորդ կետի համաձայն, վերապահում է արել, կարող է այն ամբողջովին կամ մասնակիորեն հետ վերցնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով: Հետ վերցնելու մասին փաստաթուղթն ուժի մեջ է մտնում նման ծանուցումը գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։