Հոդված 6. Համատեղ արտադրողներից յուրաքանչյուրի ներդրումների համամասնությունը
Հոդված 6. Համատեղ արտադրողներից յուրաքանչյուրի ներդրումների համամասնությունը
1. Բազմակողմ համատեղ արտադրության դեպքում մասնակցության նվազագույն չափը չի կարող լինել կինեմատոգրաֆիական ստեղծագործության արտադրության ընդհանուր ծախսերի 5%-ից պակաս, իսկ առավելագույնը չի կարող գերազանցել 80%-ը: Եթե մասնակցության նվազագույն չափը 20%-ից պակաս է, կամ համատեղ արտադրության մասնակցությունը միայն ֆինանսական է, ապա շահագրգիռ Կողմը կարող է միջոցներ ձեռնարկել ազգային կինոարտադրությանն աջակցող մեխանիզմներից օգտվելու հնարավորությունը նվազեցնելու կամ արգելելու համար:
2. Երբ սույն Կոնվենցիան 2-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված պայմաններով երկու Կողմերի միջև հանդես է գալիս որպես երկկողմ համաձայնագիր, մասնակցության նվազագույն չափը չի կարող լինել կինեմատոգրաֆիական ստեղծագործության արտադրության ընդհանուր ծախսերի 10%-ից պակաս, իսկ առավելագույնը չի կարող գերազանցել 90%-ը: Եթե նվազագույն մասնակցությունը 20%-ից պակաս է կամ համատեղ արտադրության մասնակցությունը միայն ֆինանսական է, ապա շահագրգիռ Կողմը կարող է միջոցներ ձեռնարկել ազգային կինոարտադրությանը աջակցող մեխանիզմներից օգտվելու հնարավորությունը նվազեցնելու կամ արգելելու համար: