Հոդված 8. Տեխնիկական և գեղարվեստական մասնակցություն
Հոդված 8. Տեխնիկական և գեղարվեստական մասնակցություն
1. Համատեղ արտադրողներից յուրաքանչյուրի ներդրումը պարտադիր պետք է ներառի տեխնիկական և գեղարվեստական արդյունավետ մասնակցություն: Սկզբունքորեն և Կողմերի համար պարտադիր միջազգային պարտավորությունների համաձայն՝ համատեղ արտադրողների ստեղծագործական, տեխնիկական և դերասանական անձնակազմին, կատարողներին և տեխնիկական միջոցներին առնչվող մասնակցությունը պետք է համամասնական լինի նրանց ֆինանսական ներդրմանը:
2. Կողմերի համար պարտադիր միջազգային պարտավորությունների և սցենարի պահանջների համաձայն՝ ֆիլմի նկարահանման անձնակազմը պետք է բաղկացած լինի համատեղ արտադրությունում գործընկեր պետությունների քաղաքացիներից, և հետնկարահանման փուլը, որպես կանոն, պետք է իրականացվի այդ պետություններում: