Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Համատեղ արտադրության ֆինանսական մասնակցությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Համատեղ արտադրության ֆինանսական մասնակցությունը

1. Առանց վնասելու 8-րդ հոդվածի դրույթները և համաձայն Կողմերի տարածքներում գործող օրենքներում ու կանոնակարգերում նշված հատուկ դրույթների և սահմանափակումների, սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն՝ համատեղ արտադրություններին կարող է տրամադրվել համատեղ արտադրության կարգավիճակ, եթե դրանք բավարարում են հետևյալ պայմանները.

ա) համատեղ արտադրության պայմանագրի համաձայն` ներառում են մեկ կամ ավել միայն ֆինանսական նվազագույն ներդրումներ՝ պայմանով, որ յուրաքանչյուրի ազգային մասնակցության չափը չպետք է լինի արտադրության ծախսերի 10%-ից պակաս և 25%-ից ավել,

բ) ներառում են մասնակցության առավելագույն մասը ներկայացնող համաարտադրող, որը արդյունավետ տեխնիկական և գեղարվեստական մասնակցություն է ունենում ֆիլմի թողարկմանը և բավարարում է իր երկրում կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը ազգային ստեղծագործություն ճանաչելու պայմանները,

գ) օգնում են մշակութային բազմազանության և միջմշակութային երկխոսության խթանմանը, և

դ) հանդիսանում են համատեղ արտադրության պայմանագրերի առարկա, որոնք ներառում են եկամուտների բաշխմանը վերաբերող դրույթներ:

2. Ֆինանսական մասնակցությամբ համատեղ արտադրությունները կարող են համատեղ արտադրության կարգավիճակ ստանալ միայն յուրաքանչյուր առանձին գործով իրավասու մարմինների հաստատում ստանալուց հետո՝ մասնավորապես հաշվի առնելով ներքոնշյալ 10-րդ հոդվածի դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։