Հոդված 15
Հոդված 15
Եզրափակիչ դրույթները
1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և կգործի մինչև դրա գործողության դադարեցման մասին Կողմերից մեկի գրավոր ծանուցումը մյուս Կողմի ստանալու օրվանից հետո վեց ամիս լրանալը:
2. Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ: Արձանագրությունն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով և հանդիսանում է նրա անբաժանելի մասը:
3. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից իր գործողությունը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին 1993 թվականի մայիսի 12-ի Համաձայնագիրը:
4. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ համապատասխան ներպետական ընթացակարգերը կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:
Կատարված է Երևան քաղաքում 2008 թվականի հունիսի 20-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ ունեն նույն ուժը: