Հոդված 3
Հոդված 3
Համագործակցության ձևերը
1. Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի դրույթների իրականացման նպատակով Կողմերը համագործակցելու են հետևյալ ձևերով`
հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանակում նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների և դրանց մասնակից անձանց մասին,
օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման մասին հարցումների կատարում,
քրեական հետապնդումից կամ դատավճռի կատարումից թաքնվող անձանց, ինչպես նաև անհայտ կորած անձանց հետախուզում,
անօրինական շրջանառության մեջ հայտնված թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի նոր տեսակների, դրանց պատրաստման և դրա ընթացքում օգտագործվող նյութերի, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի հետազոտման և նույնացման նոր մեթոդների մասին տեղեկատվության փոխանակում,
համարներ կամ հատուկ տարբերակիչ նշաններ ունեցող առարկաների (իրերի) սահմանված կարգով հետախուզում և վերադարձ, այդ թվում` ավտոտրանսպորտի և հրազենի, ինչպես նաև` համարավոր արժեթղթերի և անձնագրերի (անձը հաստատող փաստաթղթերի),
աշխատանքային փորձի փոխանակում, այդ թվում վերապատրաստումների, սեմինարների և խորհրդակցությունների անցկացում,
օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի փոխանակում,
փոխշահավետ հիմքի վրա գիտատեխնիկական գրականության և Կողմերի գործունեության հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում:
2. Սույն Համաձայնագիրը չի շոշափում քրեական գործերով հանձնման և իրավական օգնության ցուցաբերման հարցեր: