Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Հարցման կատարումը

1. Հայցվող Կողմը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հարցման արագ և հնարավորին չափով առավել ամբողջական կատարումն ապահովելու համար:

Հայցող Կողմն անհապաղ ծանուցվում է հարցման կատարմանը խոչընդոտող կամ դրա կատարումն էականորեն ուշացնող հանգամանքների մասին:

2. Եթե հարցման կատարումը չի մտնում հայցվող Կողմի իրավասության մեջ, նա այդ մասին անհապաղ ծանուցում է հայցող Կողմին և, նրա խնդրանքով, այն փոխանցում է իրավասու մարմնին:

3. Հայցվող Կողմն իրավունք ունի հայցելու լրացուցիչ տեղեկություններ, որոնք, իր կարծիքով, անհրաժեշտ են հարցումը պատշաճ կերպով կատարելու համար:

4. Եթե հայցվող Կողմը գտնում է, որ հարցման անհապաղ կատարումը կարող է խանգարել քրեական հետապնդմանը կամ իր պետությունում իրականացվող այլ վարույթի, նա կարող է հետաձգել հարցման կատարումը կամ դրա կատարումը հայցող կողմի հետ խորհրդակցություններից հետո կապել որպես անհրաժեշտ սահմանված պայմաններին հետևելու հետ: Եթե հայցող Կողմը համաձայն է առաջարկված պայմաններով իրեն աջակցություն ցուցաբերելուն, նա պետք է հետևի այդ պայմաններին:

5. Հայցվող Կողմը, հայցող Կողմի խնդրանքով, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում հարցումը ստանալու փաստի, այդ հարցման բովանդակության և դրան կից փաստաթղթերի, ինչպես նաև աջակցության ցուցաբերման փաստի գաղտնիությունն ապահովելու համար:

Գաղտնիության ապահովմամբ հարցումը կատարելու անհնարինության դեպքում հայցվող Կողմն այդ մասին տեղեկացնում է հայցող Կողմին, որը որոշում է` արդյոք արժի կատարել հարցումն այդ պայմաններով:

6. Հայցվող Կողմը հնարավորինս սեղմ ժամկետներում հայցող Կողմին տեղեկացնում է հարցման կատարման արդյունքների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։