Հոդված 8
Հոդված 8
Ստացված տեղեկատվության և փաստաթղթերի օգտագործման սահմանափակումները
1. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է մյուս Կողմից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի գաղտնիությունը, եթե դրանք փակ բնույթ են կրում, կամ եթե փոխանցող Կողմը դրանց հրապարակումը համարում է անցանկալի: Այդ տեղեկատվության և փաստաթղթերի փակ լինելու աստիճանը որոշում է փոխանցող Կողմը:
2. Հարցման կատարման արդյունքները, որոնք ստացվել են սույն Համաձայնագրի հիման վրա, առանց դրանք տրամադրած Կողմի համաձայնության չեն կարող օգտագործվել այլ նպատակներով, քան այն նպատակներն են, որոնց համար դրանք հայցվել և տրամադրվել են:
3. Սույն Համաձայնագրի հիման վրա մի Կողմից ստացված տեղեկությունները երրորդ կողմին փոխանցելու համար պահանջվում է այդ տեղեկությունները տրամադրած Կողմի նախնական համաձայնությունը:
4. Սույն հոդվածի դրույթները չեն բացառում հարցման կատարման արդյունքում ստացված տեղեկությունների և փաստաթղթերի օգտագործումը կամ հրապարակումը, եթե հայցող Կողմի պետության օրենքներով նախատեսված է այդ կերպ գործելու պարտավորություն: Հայցող Կողմը հայցվող Կողմին նախապես ծանուցում է այդ տեղեկատվության և փաստաթղթերի` հնարավոր և ենթադրվող օգտագործման կամ հրապարակման մասին: